Պակիստանում ահաբեկչությունից հետո Facebook սոցիալական ցանցի որոշ օգտատերեր, որոնք հեռու են Պակիստանից եւ երբեք այնտեղ չեն եղել, հարց են ստացել, թե արդյոք չեն տուժել ահաբեկչությունից: Հաղորդագրությունն ուղարկվել է նրանց բջջային հեռախոսներին:
Խոսքը Facebook-ի սերվերի մասին է, որը կոչվում է Safety Check («անվտանգության ստուգում»): Այն թույլ է տալիս օգտատիրոջ ընկերներին տեղեկանալ, արդյոք նրա մոտ ամեն բան կարգին է, եթե նա հայտնվել է որեւէ ողբերգության վայրին մոտ: «Ցավոք, շատ մարդիկ, որոնք չեն տուժել ահաբեկչությունից, նույնպես նման հաղորդագրություն են ստացել»,-հայտարարել է կորպորացիան:
«Նման սխալը չի համապատասխանում մեր մտադրություններին: Մենք ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, որոնք սխալմամբ նման հաղորդագրություն են ստացել»,-ասված է հայտարարությունում:
Facebook-ը նախկինում եւս քննադատության էր ենթարկվել այդ գործառույթի ոչ ընտրանքային ակտիվության համար:
Նշենք, որ Լահորում պայթյունը տեղի է ունեցել մարտի 27-ին: Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը սարքը գործի է դրել հասարաակկան այգու մանկական հատվածում, որտեղ եղել են Սուրբ Զատիկը նշող հարյուրավոր մարդիկ: Վերջին տվյալներով, մահացել է 69 մարդ, որոնցից 23-ը՝ երեխաներ: Վիրավորվել է ավելի քան 300 մարդ:




























