Հանրապետության տարածքում մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 29-ի գիշերը 1700 մ-ից սկսած ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 29-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Մարտի 29-ին հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-18 մ/վրկ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +3+5, իսկ վաղը ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+5,

Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+5,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+5,

Լոռիում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +3+8,

Տավուշում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +6+10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +7+10,

Արարատում՝ գիշերը` +3+5, ցերեկը` +7+11,

Արմավիրում՝ գիշերը` +3+5, ցերեկը` +7+11,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը`0-5, ցերեկը` 0+5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +3+5, ցերեկը` +7+11,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +7+11,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +3+7,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +6+10։