Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության վրա «վետո» են դրել երկու սենատորներ` Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն:

Նշենք, որ սենատորներ Բոքսերի եւ Մենենդեսի «վետոն» կանխում է Բրայզայի նշանակման հարցի արագ քննարկումը՝ փաստացի արգելափակելով նշանակումը: Հիշեցնենք, որ սենատոր Մենենդեսը նման միջոցներ ձեռնարկել էր 2006թ.՝ կանխելով Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Ռիչարդ Հոգլանդի նշանակումը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: