ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու է Թուրքիայում մեծ ներդրումներ արած ամերիկացի գործարարների ու հրեական համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը նշել է, թե նախագահ Էրդողանը ԱՄՆ-ում ծանրաբեռնված օրակարգ է ունենալու։ Նա շեշտել է, թե Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ում հանդիպելու է թուրքական համայնքի ներկայացուցիչների, հրեական համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Թուրքիայում խոշոր ներդրումներ արած ամերիկացի գործարարների հետ։

Նշենք, որ մարտի 29-ից ապրիլի 2-ը Թուրքիայի նախագահը այցով գտնվելու է ԱՄՆ-ում՝ մասնակցելու ատոմային անվտանգության համաժողովին։