«Օրենքով գող» Անդրո Թոփուրիային մեռած են գտել Մարի Էլի գաղութի տարածքում:
2010թ. ապրիլին «օրենքով գողը» ձերբակալվել էր խոշոր քանակությամբ թմրանյութեր պահելու համար: Հուլիսին Մոսկվայի Նիկուլինսկի շրջանի դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում:
Նախնական տվյալներով, մահվան պատճառը թմրանյութերից գերդոզավորումն է: Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռ չկա:
Անդրո Թոփուրիան ռուսական «Ա-ստուդիո» խմբի մեներգչուհի Քեթի Թոփուրիայի հայրն է:
Ավելի վաղ երգչուհին խոստովանել էր, որ հայրը թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունի:



























