Ավստրալիայի բնակիչ Ջոշուա Ռիդելը Facebook Messenger-ում բասկետբոլի խաղ է տեսել եւ որոշել է հնարավորինս շատ միավորներ հավաքել: Դրա համար նա ռոբոտ է ստեղծել, որը մարդու փոխարեն բասկետբոլ է խաղում: Ռոբոտն արդեն 101 միավոր է հավաքել:
Ջոշուան Reddit-ում բացատրել է, թե ինչպես է աշխատում իր գյուտը: Սմարթֆոնի էկրանին վեբ-տեսախցիկ է ուղղվում: Դրա օգնությամբ ռոբոտը տեսնում է գնդակի եւ ցանցի դիրքը, այնուհետեւ համակարգիչը հաշվարկում է ցանցի արագությունը (10 միավորից հետո այն սկսում է շարժվել էկրանին) եւ գուշակում, թե 1.5 վայրկյան անց այն էկրան որ հատվածում կլինի եւ որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի գնդակը հայտնվի ցանցում:
Ըստ Meduza-ի, ռոբոտը միացված է Arduino-ին, որը հրահանգներ է ստանում համակարգչից:











