Փորձագետները չեն բացառում Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հնարավորությունը Մոսկվայի, Բաքվի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների վատթարացման ֆոնին, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի՝ Երեւանի կողմից պատերազմի մեջ մտնելը: Այս մասին ասված է «Միջազգային սպառնալիքներ 2016» զեկույցում, որը մայիսի վերջին պետք է ներկայացնեն «Արտաքին քաղաքականություն» գործակալությունն ու «Վալդայ» բանավեճային այկումբը, գրում է «Իզվեստիա»-ն: Միաժամանակ քաղաքագետները փաստաթղթում չեն հիշատակում Ուկրաինայի հակամարտությունը, որը նրանց կարծիքով սառեցման փուլ է մտնում:
Միաժամանակ նրանք նշում են, որ Ռուսաստանի համար գլխավոր ռազմավարական սպառնալիքը ԱՄՆ քաղաքականությունն է՝ ուղղված ՌԴ թուլացմանը եւ ամերիկամետ ռեժիմներ ստեղծելուն:
«Թույլ Ռուսաստանը տնտեսական լուրջ մրացից չի լինի եւ չի կարողանա Եվրասիայում այլընտրանքային ուժի կենտրոն ձեւավորել: Այն կվախենա չինական ներթափանցումից եւ ստիպված կլինի դառնալ ԱՄՆ դաշնակիցը Չինաստանին զսպելու նրա քաղաքականության մեջ»,- մեջբերում է թերթը:
Զեկույցում նշվում է, որ Սիրիայում հաջող գործողությունների շնորհիվ Մոսկվան սկսել է Արեւմուտքի հետ համագործակցության նոր միջոցներ գտնել:
Ընդ որում, զեկույցի հեղինաները նախազգուշացնում են, որ Սիրիայի հակամարտությունում մասնակցությունը նոր սպառնալիքներ է պարունակում, որոնցից գլխավորը Թուրքիայի հետ ռազմական հակամարտության ռիսկն է, որը կարող է լիամասշտաբ պատերազմի վերածվել: Մյուս վտանգը սուննիների եւ շիաների միջեւ կրոնական բախումների մեջ ներքաշվելն է որպես Իրանի դաշնակից:
Փաստաթղթում առանձին առանձին հիշատակվում է ահաբեկչական սպառնալիքի մասին: Փորձագետները կարծում են, որ այդ խնդիրը չի անհետանա անգամ Սիրիայում ահաբեկիչներին պարտության մատնելուց հետո, քանի որ նրանցից ամենավտանգավորները, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն հակամարտություններից ավելի թուլացած երկրներ՝ Լիբիա, Աֆղանստան, Իրաք:
Ի թիվս այլ սպառնալիքների, որոնց 2016-ին կարող է բախվել Ռուսաստանը, փորձագետները նշում են Միջին Ասիայում պետություններից մեկի տարածքում հերթական ահաբեկչական խմբավորման ի հայտ գալը, ինչպիսին կարող է լինել Տաջիկստանը:





























