Կիպրոսում 2 ճգնաժամային  կենտրոն է ստեղծվել EgyptAir ավիաընկերության օդանավն առեւանգած անձանց հետ բանակցելու համար, հայտնում է Cyprus Mail-ը:

Կենտրոններից մեկը ղեկավարում է ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը, իսկ մյուսը՝ օդանավակայանը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, անհայտ անձինք առեւանգել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող, Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղեւորատար օդանավը: Ճշտված տվյալներով, օդանավում եղել է 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ:

Ներկայումս Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանը փակ է, որտեղ գտնվում է առեւանգված օդանավը: