EgyptAir ավիաընկերության А320 օդանավն առեւանգել է Իբրահիմ Սամահան, հայտնում են լրատվամիջոցները: Օդանավակայանի իշխանությունները այժմ բանակցում են օդանավն առեւանգած տղամարդու հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ օդանավից դուրս էին թողել Եգիպտոսի բոլոր քաղաքացիներին:
Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, անհայտ անձինք առեւանգել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող, Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղեւորատար օդանավը: Ճշտված տվյալներով, օդանավում եղել է 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ:
Ներկայումս Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանը փակ է, որտեղ գտնվում է առեւանգված օդանավը:



























