Եգիպտական օդանավն առեւանգողը նախատեսում է արաբերենով գրված 4 էջանոց տեքստով ծրար ուղարկել անհայտ կնոջը, որն ապրում է Կիպրոսում: Այս մասին հաղորդում է Airlive-ը՝ վկայակոչելով իշխանությունների տվյալները:
Ըստ Reutersժի, տեղի իշխանությունների տվյալներով, տղամարդը կարող էր օդանավը փախցնելու անձնական դրդապատճառներ ունենալ, քանի որ Կիպրոսում ապրում է նրա նախկին կինը:
Բացի այդ, Կիպրոսի իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում օդանավն առեւանգողը քաղաքական ապաստան է խնդրել, հաղորդում է Gazeta-ն:



























