Շվեյցարական ժամացույցների Tissot ընկերությունը 20-ական եւ 30-ական թվականների ոգով ժամացույց է ներկայացրել, որոնց ձեւավորման համար ներշնչվել են ապրանքանիշի վինտաժային ժամացույցներից:  Կվարցային մեխանիզմներով Tissot Prestigious եւ Tissot Vintage Chronograph ժամացույցները թողարկվել են  ոսկե հիմնակմախքով, իսկ ավտոմատ Tissot Le Locle Regulateur-ը եւ Tissot Heritage 1936-ը` ձեռքի լարվածքով` պողպատե հիմնակմախքով, գրում է Lenta-ն: 

Tissot Heritage 1936 նմուշների համար ներշնչվել են այն նմուշներից, որոնք ի հայտ են եկել Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ տղամարդիկ սկսեցին ձեռքի ժամացույցները գերադասել գրպանիններից, իսկ ժամացույցի վարպետները սկսեցին գոտիներ ամրացնել գրպանի ժամացույցների երկու կողմում: Կաշվե գոտին կրկնում է    30-ականների կեսերի ժամացույցների ձեւը: Գոտին հանելով` հնարավոր է բաց անել հիմնակմախքի հետին կափարիչը` հետեւելու մեխանիզմի աշխատանքին: 

 Tissot Le Locle Regulateur ժամացույցը` րոպեները ցույց տվող մեծ սլաքով, հիշեցնում է այս ժամացույցի Regulateur անվանումով նախատիպը, որը  XVIII-XIX դդ-երի վարպետների կողմից օգտագործվում էր որպես գրպանի ժամացույցների ճշգրտության կատարելատիպ: 

Կվարցային մեխանիզմով կանացի քառանկյուն Tissot Prestigious նմուշը, որը ներշնչված է   «աղաղակող 20-ականներից», եւս ենթադրում է դիզայնի մի քանի տարբերակ:  Թվացույցը` բաժանումներով, հռոմեական թվերով կամ ադամանդյա դրվագումներով, եւ հիմնակմախքի եւ գոտու հինգ տարբեր համադրություն, դեղին կամ վարդագույն ոսկուց հիմնակմախք եւ դարչնագույն կաշվե գոտի, սեւ թվացույց, վարդագույն ոսկուց հիմնակմախք եւ սեւ կաշվե գոտի, մարգարտագույն  թվացույց ադամանդե նիշերով եւ սպիտակ կամ սեւ գոտի: 

Tissot Vintage Chronograph տղամարդու խրոնոգրաֆը կվարցային մեխանիզմով առաջարկվում է սեւ կամ արծաթագույն թվացույցով տարբերակներով` վարդագույն ոսկուց հիմնակմախքով կամ էլ արծաթագույն թվացույցով դեղին ոսկուց հիմնակմախքով: