Egypt air-ի օդանավն առեւանգած տղամարդու արարքը կարող է քաղաքական պատճառներ ունենալ. նա պահանջել է Եգիպտոսի բանտերից ազատել մի քանի կին բանտարկյալների: Այս մասին հայտնում է Կիպրոսի RIK պետական հեռուստաընկերության թղթակիցը:
«Առեւանգողը նախագահ Աս Սիսսիի կառավարության ընդդիմադիրներից է: Նա պահանջում է ազատել մի քանի կանանց, որոնց պահում են Եգիպտոսի բանտերում: Դա նամակում շարադրած նրա պահանջներից է»,- հայտնել է հեռուստաալիքը:
Նա նաեւ պահանջում է կապ հաստատել ԵՄ ներկայացուցիչների հետ:



























