Եգիպտոսի իշխանությունները ներողություն են խնդրել պրոֆեսոր Իբրահիմ Սամահայից, որին ավելի վաղ շփոթել էին եգիպտական А320 օդանավն առեւանգողի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղական հեռուստաալիքը, որը մեջբերում է Եգիպտոսի վարչապետի խոսքը:
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչը հայտնել էր, որ ուղեւորատար օդանավն առեւանգած անձի անունը Սեյֆ ադ Դին Մուստաֆա է: