Կիպրոսի Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ եգիպտական ուղեւորատար А320 ինքնաթիռն առեւանգվել է ոչ թե եգիպտացի Իբրահիմ Սամահայի, այլ Եգիպտոսի մեկ այլ քաղաքացու` Սեյֆ ադ-Դին Մուստաֆայի կողմից, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով  Al Arabiya-ին:

Ավելի վաղ այդ տեղեկությունը հայտնվել էր ԶԼՄ-ներում, սակայն մինչեւ այս պահը, պաշտոնապես չէր հաստատվել: 

Ինչպես նշվում է, եգիպտացի Սեյֆ ադ-Դին Մուստաֆան Կահիրեի համալսարանի պատմության դասախոս է: