Egypt Air ավիաընկերության օդանավն առեւանգած անձը ձեռքերը վեր դուրս է եկել եւ հանձնվել իշխանություններին, հայտնում է Reuters-ը:

Այս պահին նա ձերբակալված է: Մնացած բոլոր ուղեւորներին ազատել են:

Մարտի 29-ի առավոտյան անհայտ անձը գրավել էր ուղեւորատար օդանավը, որը Ալեքսանդրիայից մեկնում էր Կահիրե: Օդանավը վայրէջք էր կատարել Կիպրոսում: Սկզբում լրատվամիջոցները հայտնել էին, որ օդանավն առեւանգած տղամարդը Իբրահիմ Սամահան է, սակայն ավելի ուշ այս տեղեկությունը հերքվեց: Վերջին տվյալներով՝ նրա անունը Սեյդ ադ Դին Մուստաֆա է: