Հայաստանի մարզերի ակտիվ համագործակցությունը Իրանի նահանգների հետ պետք է նոր մակարդակի հասցնել: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոողջունելով դեսպանին` նախարարը գոհունակությամբ է ընդգծել, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամությամբ ձեւավորված կապերն ամուր հիմք են Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նշելով, որ տարածաշրջանում օրեցօր մեծանում է Իրանի դերակատարությունը, Դավիթ Լոքյանն անհրաժեշտ է համարել Իրանի հետ տնտեսական փոխգործակցության ակտիվացումը: 

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհավորել է նախարար Դավիթ Լոքյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելութունն իրականացնելու վեց ամիսների ընթացքում հասցրել է անդրադառնալ բոլոր այն հարցերին եւ խնդիրներին, որոնք գտնվում են ինչպես նախարարության, այնպես էլ դեսպանության ուշադրության կենտրոնում:

Նախարար Դավիթ Լոքյանը եւ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Իրանի տարածքների միջեւ դեռեւս չօգտագործված ներուժ, համագործակցության բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան, ուստի  նախատեսվում է նախարարությունում ստեղծել Իրանի հարցերով աշխատանքային խումբ, որը հետամուտ կլինի երկու երկրների հարաբերությունների առավել խորացմանը վերաբերող հարցերին: Հայաստանի եւ Իրանի տարածքների միջեւ տնտեսական կապերի առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարեւորել են մարզպետների մակարդակով հաճախակի փոխայցելությունները, ինչը, կողմերի համոզմամբ, նոր ակտիվություն կհաղորդի միջմարզային հարաբերություններին:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Իրան-Հայաստան միջսահմանային տնտեսական տարածք ստեղծելուն վերաբերող հարցեր: