Երեւանի Ավան թաղամասից մարտի 24-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված 21-ամյա Արա Փափազյանը այսօր՝ մարտի 29-ին, վաղ առավոտյան մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:
21-ամյա երիտասարդը ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածքներ, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. մարտի 24-ին ժամը 23:00-ին Երևանի Ավան թաղամասից մի երիտասարդ անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է երիտասարդին պատկանող հեծանիվը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:




























