Ամբողջ աշխարհում գազի գինը նվազում է եւ շատ բնական կլինի, որ Հայաստանում նույնպես այն նվազի: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Օրինակ Սլովակիային ռուսական գազը վաճառվում է 227 դոլարով: Եթե 1200 կմ տրանզիտը 100 կմ-ն 3 դոլար է, ապա տեսնում ես, որ նրանց մոտ նույնիսկ ավելի էժան է գազը: Մանավանդ չես հասկանում Հայաստանի դեպքում՝ ասում են 165 դոլար, բայց իրական գինը 335 դոլար է, մենք այդքան ենք վճարում»,-նկատել է Բագրատյանը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նրա խոսքով, եթե ասենք 165 դոլարի փոխարեն գազը Հայաստանին վաճառեն 155 դոլարով, ապա 335-ի եւ 165-ի տարբերությունը, որը 170 դոլար է, կդառնա 180 դոլար:

«Մենք ասել ենք, որ դա խաղ է: Քանի որ Հայաստանի պարագայում եւ ներս կրող կողմն է «Գազպրոմը», եւ գնորդ կողմը, հետեւաբար կա մեկ գին՝ 335 դոլար, կամ 156 հազար դրամ: Ինձ հետաքրքիր է, այդ գինը նվազելո՞ւ է, թե ոչ: Մեջտեղի գինը, «Գազպրոմի» մի ճուտը մյուսին քանիսով է գազը ծախում, ինձ չի հետաքրքրում»,-ասել է նա:

Բագրատյանի խոսքով, բնական գազի գինը համաշխարհային շուկայում 80 դոլար է, որը 200 դոլարից է այդքան իջել: «Բա մերն էլ մի քիչ չիջնի՞: Ոչ միայն պիտի իջնի, մենք ազատորեն պետք է որոշենք, որ գազի տրանզիտը մեզանով թողնում ենք: Մենք իրականում գազային ու նավթային խաչմերուկում ենք գտնվում, պետք է օգտվենք այդ դիրքից»,-հայտարարել է Բագրատյանը:

Հարցին, թե ինչո՞ւ չենք օգտվում, նա պատասխանել է. «Որովհետեւ անընդհատ վախենում ենք, անընդհատ մտածում ենք, որ մեր ռազմավարական գործընկերոջ շահերին խանգարում է դա: Մենք անընդհատ չպետք է կուլ գնանք այդ շահերին: Մենք կարծում ենք, որ եթե մի սխալ բան անենք, մեր վրա կջղայնանան, էդպես չի: Կարող է ջղայնանան իրենց իշխանությունը պահելու իմաստով: Այսինքն ՀՀ իշխանություններն իրենց իշխանությունն են պահում, ոչ թե Ռուսաստանի շահն են սպասարկում Հայաստանի տարածքում»,-ընդգծել է նա:

Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է հազար խմ-ն 165 դոլարով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս հայտարարել է, որ այդ գինը նվազելու է, բայց թե ինչքան, դեռ հայտնի չէ: Սակայն հայ սպառողը գազի դիմաց վճարում է 156 հազար դրամ (հազար խմ-ի դիմաց), որը մոտ 335 դոլար է: