Egypt Air ավիաընկերության ուղեւորատար օդանավն առեւանգած տղամարդու մահապարտի գոտին կեղծ է եղել: Այս մասին հայտնել են Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունից, փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավն առեւանգած տղամարդը դուրս է եկել ձեռքերը վեր եւ հանձնվել իշխանություններին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եգիպտական А320 օդանավն առեւանգած անձը ձերբակալված է: Եգիպտոսի քաղավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին հայտնել էր, որ ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:

Մարտի 29-ի առավոտյան Եգիպտոսի քաղաքացի Սեյֆ ադ Դին Մուստաֆան, մահապարտի գոտիով սպառնալով օդանավի անձնակազմին, պահանջել էր փոխել Ալեքսանդրիա-Կահիրե երթուղին եւ վայրէջք կատարել Կիպրոսի Լառնակի քաղաքի օդանավակայանում: