Ոստիկանությունը հայտնաբերել է վարորդին, որն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մարտի 28-ին դիտավորյալ հարվածել էր Ճանապարհային ոստիկանության մեքենային:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, 30-ամյա Արթուր Սիմոնյանը Թամանցիների փողոցի եւ Արտաշատի խճուղու խաչմերուկում տեղից պոկել էր արդեն վթարված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, ապա բախվել «ԳԱԶԵԼ» մակնիշի մեքենայի, հետընթաց կատարել՝ բախվելով ՃՈ ավտոմեքենային, ապա դիմել փախուստի:

Արթուր Սիմոնյանը դեպքից ժամեր անց բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունիի բաժին: Նրա հետ բերման ենթարկված 33-ամյա Տիգրան Եսայանը պատմել է, որ ինքն է եղել ղեկին. մեքենան հարվածել են, իսկ երբ ճանապարհային ոստիկաններն են մոտեցել՝ տեղերով փոխվել են եւ Արթուր Սիմոնյանը հարվածել է նախ «ԳԱԶԵԼ»-ին, ապա ՃՈ մեքենային:

Արթուր Սիմոնյանը, սակայն, ասել է, թե ինչ է կատարվել եւ ինչու է դիմել փախուստի;

Վնասի չափերը ճշտվում են: Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: