Երեւանի Ավանի Սայաթ- Նովա թաղամասի շենքերից մեկում տեղադրված անվտանգության տեսախցիկները ֆիքսել են նույն շենքում փետրվարի 25-ին գողություն կատարած անձանց:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, փետրվարի 25-ին անհայտ անձիք մտել էին Սայաթ-Նովայի շենքերից մեկի բնակարան, գողացել հեռուստացույց եւ դիմել փախուստի:

Առկա է շենքում տեղադրված անվտանգության տեսախցիկի տեսագրությունը, որտեղ երեւում են գողությունը կատարած անձիք:

Նրանց մասին տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել (011) 63-28-64 հեռախոսահամարով, կամ դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: