Instagram-ը հայտարարել է ներբեռնվող տեսանյութերի տեւողությունն ավելացնելու մասին:
Ընկերության բլոգում նշվում է, որ առաջիկայում հնարավոր կլինի մինչեւ 60 վայրկյան տեւողությամբ հոլովակներ հրապարակել: Մի շարք օգտատերերի արդեն հասանելի է նորամուծությունը:
Վերջին վեց ամիսներին, ըստ ընկերության ներկայացուցիչների, ներբեռնվող տեսահոլովակների թիվն ավելացել է 40%-ով: Այդ առիթով Instagram-ն առաջարկում է փորձել ավելի ազատ ձեւաչափը, որը «կկարողանա նոր պատմություն պատմել»:
Gazeta-ն հիշեցնում է, որ նախկինում սոցցանցի օգտատերերը հնարավորություն ունեին մինչեւ 15 վայրկյան տեւողությամբ տեսանյութեր ներբեռնել:




























