Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` երկրորդ ընթերցման ներկայացված «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացում նախատեսող վիճահարույց օրինագծերը առաջին ընթերցմամբ ընդունվել են այս տարվա հունիսին: Այդ ժամանակ ամեն օր ԱԺ նիստերի դահլիճի դիմաց պիկետ էր կազմակերպվում ընդդեմ օտարալեզու դպրոցների:





























