Հայաստանի տարածքում մարտի 30-ի լույս 31-ի եւ 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերները Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում՝ առանձին հատվածներում, հնարավոր է մինչեւ -2 աստիճան ցուրտ:
Մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան` 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի 0+2, իսկ վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -4-8, ցերեկը` +2+7,
Կոտայքում՝ գիշերը` 4-8, ցերեկը` +2+7,
Գեղարքունիքում՝ գիշերը` 4-8, ցերեկը` +2+7,
Լոռիում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +3+7,
Տավուշում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +8+11,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 4-8, ցերեկը` +2+7,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +9+13,
Արարատում՝ գիշերը` -1+1, ցերեկը` +12+14,
Արմավիրում՝ գիշերը` -1+1, ցերեկը` +12+14,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը`4-8, ցերեկը` +2+7,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -1+1, ցերեկը` +12+14,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +8+13,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +3+6,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +7+10։





























