Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում հնարավոր է՝ մարտի 27-ին 25 հավը կեղծ ժանտախտից է սատկել: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը՝ նշելով, որ այժմ կատարվում է լաբորատոր փորձաքննություն եւ արդյունքներն ստանալուց անմիջապես հետո կսկսվեն դրա դեմ պատվաստումները:
«Ախտանշանները նման են կեղծ ժանտախտի, իրավիճակն հսկվում է,սպասում ենք, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվի եւ սկսենք պատվաստումները: Պետպատվերի մեջ մտնող ծրագիր է, կեղծ ժանտախտի դիմաց պատվաստումն ըստ ժամանակացույցի՝ հիմա պետք է լիներ»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը նշել էր, որ գյուղում մեկ օրում 25 հավ է ստակել:





























