Սեպտեմբերի 22-ի դրությամբ,  Երեւանի կոնյակի գործարանը մթերել է 8 464  տոննա խաղող: Նշված ծավալը մթերվել է գործարանի Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերում` համապատասխանաբար  4597 տ եւ 3817տ քանակներով:  Տավուշի մարզի Բերդի մասնաճյուղում, որտեղ մթերումը մեկնարկել է երեկ, արդեն գնվել է ավելի քան 50 տ խաղող: Գյուղացիների կողմից բերքի հանձնումը կատարվում է ըստ նախապես սահմանված ժամանակացույցի, ինչը հնարավորություն է տալիս խուսափել հերթերի գոյացումից եւ կազմակերպել գործընթացը առավել կանոնակարգված:

Նշենք, որ Երեւանի կոնյակի գործարանը իր հետ համագործակցող ֆերմերներից կմթերի 29 000 տ խաղող: Մթերումը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին` Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ), 16-ին` Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), եւ 22-ին Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 130 դրամ Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար եւ 120 դրամ Տավուշի տարածաշրջանի համար: