Microsoft-ը Windows 10 համակարգին կից նոր անվճար թարմացումներ է ներկայացրել:

Հիմա կայքերի գաղտնաբառերին կարող են փոխարինել սելֆիները, իսկ համակարգչին օգնության կարելի է կանչել հեռավորությունից: Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը:

Թարմացումը, որի մասին հայտարարվել է Սան Ֆրանցիսկոյում՝ Microsoft Build ամենամյա համաժողովի ժամանակ, հասանելի կլինի ամռանը:

Microsoft Cortana վիրտուալ օգնականը կկարողանա պատասխանել հարցերին, եթե հարմար չէ մոտենալ համակարգչին: Ծրագիրը կարող է նաեւ հիշել այն, ինչ գրում եք էլեկտրոնային փոստում, եւ հիշեցնել, թե ինչ պետք է անեք եւ ում հետ հանդիպեք: