Sanergy իրանական ընկերությունը մինչեւ տարեվերջ կգազիֆիկացնի Հայաստանի սահմանամերձ քաղաքները։ Աշխատանքների երկարաձգման մասին որոշումը հավանություն է ստացել մարտի 31-ին կայացած Կառավարության նիստում։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Մեղրի եւ Ագարակ քաղաքների գազիֆիկացումը կիրականացվի 2 մլն դոլար իրանական դրամաշնորհով։

Իրանական Sanergy-ի հետ պայմանագիրը ստորագրվել էր 2011թ.  դեկտեմբերին։ 2013-ին նախագծային աշխատանքներն ավարտվել էին։ 2015-ին իրանական կողմը վերականգնել էր ֆինանսավորումը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2016-ին եւ շարունակվելու են 6-7 ամիս։