Հայաստանի կառավարությունը որոշել է բացել հերթական դեսպանատունը, այս անգամ՝ Չեխիայում։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության կողմից կընդունվի վաղը` սեպտեմբերի 24-ին: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա դեսպանատուն բացելու մասին թվով չորրորդ արձանագրային որոշումն է՝ Իսպանիայից, Նիդեռլանդներից եւ Ճապոնիայից հետո, ինչը վկայում է Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացման մասին։

Կառավարության պաշտոնական կայքէջում այս անգամ բացակայում է Չեխիայում դեսպանատուն ստեղծելու հիմնավորումը, դիվանագետների քանակը եւ պահպանման ծախսերի բացատրագիրը։