Այսուհետ Microsoft Security Essentials-ը՝ Microsoft ընկերության անվճար անտիվիրուսը հասանելի կլինի մանր ձեռնարկությունների համար: Ավելի վաղ ապրանքը նախատեսված էր միայն տնային օգտվողների համար:

Ինչպես պնդում է Microsoft-ը, Security Essentials-ը ի վիճակի է բավարարել օգտվողների մեծամասնության կարիքները, իսկ անվճար տարածումը հատկապես հրապուրիչ է դարձնում այն:

Նշենք, որ առ այսօր արտոնագրային համաձայնագրի պայմանները չէին նախատեսում դրա ձեռնարկություններում օգտագործումը: Սակայն հոկտեմբերից իրավիճակը կփոխվի եւ մանր ձեռնարկությունները եւս կկարողանան օգտագործել այն, պայմանով որ աշխատատեղերը չեն գերազանցումը 10-ը: