Ռուսական արկտիկայում ոչ մի արտադրական նախագիծ չի իրականացվի առանց հաշվի առնելու էկոլոգիական պահանջները։ Սեպտեմբերի 23-ին Արկտիկական ֆորումում այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։
«Սա սկզբունքային դիրքորոշում է, մենք պետք է առաջնորդվենք հենց դրանով ե’ւ Յամալ թերակղզու, ե’ւ Բարենցի ծովում Շտոկմանովսկ հանքավայրի, ե’ւ Յակուտիայի ու Կրասնոյարսկի մարզի հյուսիսի զարգացման, ե’ւ այլ արտադրական ու ենթակառուցվածքային օբյեկտների յուրացման հարցում, որոնք ստեղծվում են պետության եւ բիզնեսի կողմից»- մեջբերում է Պուտինի խոսքերը «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ փորձագետների մեծ մասի կարծիքով, 50 տարի հետո Արկտիկան կարող է դառնալ էներգառեսուրսների հիմնական աղբյուրներից մեկը եւ մոլորակի առանցքայի տրանսպորտային հանգույցը։
«Արկտիկայի խնդիրը ինձ համար շատ ավելի կարեւոր է, քան օրինակ, նավթի եւ գազի միլիարդավոր բարելները, որոնց մենք կարող ենք հասնել կամ որոնց մասին խոսում են տարբեր երկրներում»-հայտարարել է նա՝ հավելելով, որ Արկտիկայի նկատմամբ ցուցաբերած անպատասխանատու վերաբերմունքի դեպքում աշխարհը կստանա ոչ թե նոր համաշխարհային հնարավորություններ, այլ նոր խնդիրներ։




























