Բրիտանական Հարթֆորդշիրի համալսարանի ուսանողները հագուստի հավաքածու են ներկայացրել, որը ստեղծել են 3D տպիչի օգնությամբ: Մոդելների առանձնահատկությունն այն է, որ դրանց չափը եւ ուրվագիծը կարելի է փոխել արդեն պատրաստ զգեստի վրա: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով WWD-ին:
Ֆակուլտետի դեկանի տեղակալ Շոն Բորսթրոքի խոսքով, ծրագրում էին ստեղծել մի բան, որը նորաձեւության եւ ժամանակակից տեխնոլոգիաների սահմանագծին կլիներ:
Հավաքածուում զգեստի 8 մոդել կա: Դրանց գինն առայժմ հայտնի չէ:






























