Համաշխարհային Օլիմպիադայի երրորդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով առավելության հասավ Մակեդոնիայի թիմի նկատմամբ: Էլինա Դանիելյանը սեւերով հաղթեց Գաբրիելա Կոսկոսկային, իսկ Լիլիթ Մկտչյանը սպիտակներով պարտության մատնեց Կատերինա Յոնոսկային: Անահիտ Խառատյանը նույնպես սպիտակներով պարտության մատնեց Բոյանա Բեյատովիչին: Լիլիթ Գալոյանը սեւերով հաղթեց Մոնիկա Ստոյկովսկային: