Google-ը նոր գործիք է ներկայացրել, որը քարտեզի վրա ցույց է տալիս այն երկրները, որոնք սահմանափակում են Google-ի ծառայությունները կամ ֆիլտրում որոշակի կոնտենտ, նաեւ նշում է այն կառավարությունները, որոնք իրենց քաղաքացիների մասին տեղեկություններ են ճշտում Google-ի միջոցով, հաղորդում է Searchengines.ru-ն:
Transparency Report ծառայությունը ամբողջ տեղեկատվությունը բաժանում է երկու մասի: Government Requests-ն առաջարկում է ինտերակտիվ քարտեզ` հարցումների հնարավորությամբ, որը ստացվում է այս կամ այն երկրի կառավարությունից` Google-ի էջերից (նաեւ Gmail-ից ու YouTube-ից) որոշակի տեղեկատվություն ջնջելու համար: Բացի այդ Google-ի այդ էջում ցույց է տալիս օգտագործողների մասին անձնական տեղեկությունների վերաբերյալ հարցումների քանակը, որոնք այն ստանում է այս կամ այն երկրի պաշտոնական կազմակերպություններից:
Երկրորդ սեկցիան` Traffic-ը, ցույց է տալիս տրաֆիկի քանակը, որն ամեն օր ստացվում է Google-ի տարբեր ծառայություններից: Դրա օգնությամբ կարելի է նայել, թե որ ծառայությունները եւ ու երկրներում ունեն ժամանակավոր դժվարություններ եւ մշտական սահմանափակումներ: Օրինակ, եթե ընտրվել է Իրանը եւ YouTube ծառայությունը, ակնհայտ կդառնա, որ կայքը շրջափակված է 2009-ի դեկտեմբերից:




























