Sony Pictures ընկերությունը 70 օպերատորների կարողացել է փոխարինել մեկ չաթ-բոտով: Այս մասին գրում է Business Insider-ը՝ վկայակոչելով բոտերի Msg.ai ծառայության հիմնադիր Պունիտ Մեհտային:
Նա նշել է, որ Disney-ը նույնպես արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի վրա հիմնված բոտերի է օգտագործում, որպեսզի իր երկրպագուներին հնարավորություն ընձեռի խոսել ֆիլմերի կերպարների հետ:
Այդպիսի բոտերը, ըստ Մեհտայի, մարդկանց ազատում են շուրջօրյա աշխատանքի պարտավորությունից, բայց ամենեւին չեն փոխարինում նրանց: Ըստ Gazeta-ի, դրանք հիմնականում հաճախորդների աջակցության հետ կապված գործառույթ են իրականացնում, իսկ եթե հարցումը չափազանց բարդ է բոտի համար, զրույցին միանում է մարդը եւ պատասխանում հաճախորդի կոնկրետ հարցին:




























