Նանյանի տեխնոլոգիական համալսարանից սինգապուրցի հետազոտողները կիբորգ-բզեզ են ստեղծել: Մասնագետներն էլեկտրոդներ են ներդրել բզեզի մկանների մեջ, ինչի արդյունքում հնարավոր է դարձել հեռավորությունից կառավարել նրա շարժումները:

Փորձի համար մասնագետներն ընտրել են Mecynorrhina torquata հսկայական բզեզներին, որոնք բնակվում են Կենտրոնական Աֆրիկայում: Այս տեսակի ներկայացուցիչների երկարությունը հասնում է 8.5 սմ-ի:

Ըստ Informing-ի, վերջին 20 տարիներին գիտնականները ձգտում են ռոբոտ-միջատներ ստեղծել: Նախկինում փորձ է արվել էլեկտրոդների օգնությամբ կառավարել թիթեռների թռիչքը:

Ի դեպ, ավելի վաղ հետազոտողներն էլեկտրոդներ են ներդրել բզեզների ուղեղում, սակայն մկաններում ներդրված էլեկտրոդներն ավելի արդյունավետ են դարձրել բզեզի շարժումների կառավարումը: