ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանի բացման ժամանակ եւ համաշխարհային հանրությանը կոչ է արել զարգացնել զինաթափման հարցում ձեռքբերված հաջողությունները եւ նոր քայլեր ձեռնարկել այդ ոլորտում:

«Մենք կարեւոր արդյունքների ենք հասել, նոր պայմանագիր է կնքվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, միջուկային անվտանգության վերաբերյալ ապրիլին գագաթաժողով է տեղի ունեցել Վաշինգթոնում, մայիսին կայացել է  Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ կոնֆերանսը: Մենք պետք է հասնենք նրան, որ ուժի մեջ մտնի միջուկային զենքի փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հիշեցնելով, որ վաղը` սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում բարձր մակարդակի հանդիպում տեղի կունենա զինաթափման մասին Ժնեւյան կոնվենցիայի ակտիվացման հարցով, որն արդեն 12 տարի ամբողջական չի գործում:  

Բան Կի Մունի խոսքով, «առաջիկա մի քանի տարիները վճռորոշ են լինելու համաշխարհային հանրության համար զենքի չտարածման եւ զինաթափման տեսանկյուններից, որոնք կենսական կարեւորություն ունեն մարդկության համար»: Այդ առումով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն առանձնացրել է Հյուսիսային Կորեան եւ Իրանը եւ կոչ է արել արագ վերականգնել այդ երկրների երկխոսությունը համաշխարհային հանրության հետ:
«Մենք կձգտենք նվազեցնել լարվածությունը կորեական թերակղզում եւ ԿԺԴՀ-ին տանել դեպի «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա եւ Հյուսիսային եւ Հարավային Կորեաներ) հետ բանակցությունների: Մենք շարունակում ենք Իրանի կառավարությանը միջազգային հանրության հան կառուցողական փոխգործակցության կոչ անել եւ ամբողջությամբ կատարել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերեը»,- ասել է Բան Կի Մունը:

Այնուհետեւ նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Բան Կի Մունը վստահեցրել է Յանուկովիչին, որ ՄԱԿ-ը հետեւում է, թե ինչպես է Ուկրաինայի նոր ղեկավարությունը իրականացնում քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ուղղված բարեփոխումները: