Ռուսաստանում ապօրինի հեռախոսային սեքսով զբաղվելու համար մի ուդմուրտի 2 տարով ազատազրկել են։ Ինչպես տեղեկացնում է NR2.ru-ն, մի երիտասարդ Ուդմուրտիայում զբաղվել է հեռախոսային սեքսով` իրեն չպատկանող հեռախոսի համարներից, այդպիսով փորձել է չվճարել սեքս-ծառայության դիմաց։ Ինչպես հայտնի է դարձել քննությանը, ուդմուրտը թափանցել է շենքերի մուտքեր, որտեղով անցնում են բնակարանների հեռախոսագծերը եւ հատուկ հարմարեցված հեռախոսով միացել է այլ անձանց պատկանող հեռախոսահամարներին։ Երիտասարդը զանգահարել է հեռախոսային սեքսի ծառայություն մատուցող ընկերություններ, եւ յուրաքանչյուր զանգից հետո խոսել մոտ 30 րոպե։ Երիտասարդի գաղտնիքը բացահայտվել է, երբ համապատասխան ամսվա վերջում հեռախոսահամարների իրական տերերին ծառայությունը հաշիվ է ուղարկել։ Երիտասարդ ուդմուրտին հաջողվել է արագ հայտնաբերել, քանի որ նա մեկ անգամ արդեն նման արարքի համար բերման է ենթարկվել։
Երիտասարդին 2 տարով ազատազրկել են ապօրինի հեռախոսային սեքսով զբաղվելու համար

Հասանելի է
русскийՏեղադրություն



























