Մոսկվան չի բացառում, որ ՌԴ, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամեդ Ջավադ Զարիֆի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ կքննարկվի նաեւ նավթային ոլորտում համակարգման հարցը, «ՌԻԱ Նովոստիին» այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Երբ երեք արտգործնախարարներ են հավաքվում, արգելված թեմաներ նրանց համար գոյություն չունեն: Նրանք կարող են քննակել այն ամենը, ինչ հետաքրքիր է այդ հանդիպման մասնակիցներին»,- հայտարարել է Կարասինը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Եռակողմ հանադիպումը կայանալու է Բաքվում ապրիլի 7-ին: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, որ «ծրագրվում է տեսակետների փոխանակություն տարածքային համագործակցության այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնում»:

Ընդ որում ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը հաստատել է իր մասնակցությունը Դոհայում նավթ արդյունահանող երկրների բանակցություններին: Նավթարդյունահանող երկրների ընդլայնված ձեւաչափով հանդիպումը նախատեսված է ապրիլի 17-ին: Միեւնույն ժամանակ Իրանը հայտնել է, որ երկիրը նավթի արդյունահանումը սառեցնելու հարցում մյուս երկրնեի հետ կսկսի համագործակցել միայն այն բանից հետո, երբ երկրում արդյունահանումը կհասնի օրական 4 միլիոն բարելի: Հիմա Իրանում արդյունահանումը օրական 3.1 մլն բարելի մակարդակի վրա է: