Շուրջ մեկ տասնյակ քրեական հեղինակություններ մարտի 31-ին տարվել են ոստիկանության կենտրոնական շենք, որոշ տեղեկությունների համաձայն՝ 6-րդ վարչություն։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանց թվում է եղել նաեւ Կոմիտասում հայտնի քրեական հեղինակություն, «Արեւելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր Ջնդին՝ Ջնդի Ամալյանը։
Մեզ առայժմ չհաջողվեց պարզել՝ կրիմինալի դեմ պայքարի հերթական միջոցառման շրջանակո՞ւմ են տարվել ոստիկանություն, թե՞ կոնկրետ դեպքով։





























