Համաշխարհային Օլիմպիադայի 3-րդ տուրից հետո տղամարդկանց պայքարում հարյուրտոկոսանոց արդյունք ունեցող թիմերի թիվը 32-ից կրճատվեց մինչեւ 14: Երեքական հաղթանակ են տարել եւ լրացուցիչ ցուցանիշներով հետեւյալ հաջորդականությամբ են դասավորվել Ռուսաստանի երկրորդ հավաքականը, Չինաստանը, Հայաստանը, Իսպանիան, ԱՄՆ-ն, Վրաստանը, Ռուսաստանի առաջին թիմը, Հունգարիան, Էստոնիան, Հնդկաստանը, Նորվեգիան, Վիետնամը, Ռուսաստանի երրորդ թիմը եւ Հոլանդիան: