Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կինը` Լյուդմիլա Պուտինան, հնարավոր է, դարձել է Սուրբ Ելեազարովի վանքի միանձնուհի: Նման լուրեր են ակտիվորեն շրջում ռուսական բլոգոսֆերայում: Սենսացիոն «նորությունը» հայտնել է բլոգեր pritula-ն իր «Կնոջը` վանք» վերնագրված լուրում: Նրա տվյալներով, վերջերս Պսկով եկած Պատրիարք Կիրիլը Լյուդմիլա Պուտինային նշանակել է վանքի մայրապետ: 55-ամյա նախկին մայրապետը մահացել է այս ամռանը, հաղորդում է NR2.ru-ն:

Նշենք, որ դրանից մի քանի օր առաջ Հնդկաստանի գրեթե բոլոր հեղինակավոր լրատվական գործակալությունները հայտնել էին, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը արդեն բաժանվել է կնոջից՝ Լյուդմիլա Պուտինայից եւ պատրաստվում է ՌԴ խորհրդարանի պատգամավոր Ալինա Կաբաեւայի հետ հարսանիքին։ 

«Բամբասանքների» մասին գրել են Indian Express-ը, Samaylive-ը, Hindustаn Times-ը, Eminent Column-ը, Online Latest News-ը եւ India News-ը: