Վաղը, սեպտեմբերի 24-ին, տղամարդկանց Հայաստանի հավաքականը Համաշխարհային Օլիմպիադայում կունենա առաջին լուրջ փորձությունը: 4-րդ տուրում մեր հավաքականի մրցակիցը կլինի Ռուսաստանի երրորդ հավաքականը, որը Հայաստանի նման առայժմ միայն հաղթանակ է տարել: Թիմի կազմում ընդգրկված են հայտնի գրոսմայստերներ Դմիտրի Յակովենկոն` 2726 անհատական վարկանիշով, Ալեքսանդր Մոտիլեւը` 2694, Սերգեյ Ռուբլեւսկին` 2683, նաեւ Ալեքսեյ Պրիդորոժնին` 2556 եւ Նիկոլայ Կաբանովը` 2500. Նշենք, որ շվեյցարական մրցակարգի ժամանակ զույգերի վիճակահանությունը կատարվում է հավասար միավորներ ունեցող հավաքականների միջեւ:
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























