Նյու Յորքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ՝ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, արտգործանարարների եւ համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան) հետ հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։





























