Ուկրաինայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն, երկիրը գնալով ավելի գրավիչ է դառնում ԱՊՀ երկրներից ժամանող էմիգրանտների համար: Այսպես. 2010-ի առաջին 7 ամսում ԱՊՀ երկրներից ժամանածների թիվն ավելացել է 1400-ով:
ԱՊՀ երկրների քաղաքացիների համար հատկապես գրավիչ են Կիեւն ու Ղրիմը: Էմիգրանտների հոսքի մեծ մասը` 68 տոկոսը գալիս է Ռուսաստանից, 3 տոկոսը` Ուզբեկստանից, 3 տոկոսը` Բելառուսից, 1,5 տոկոսը` Մոլդովայից: Միաժամանակ, Գերմանիայի, Իսրայելի, Թուրքիայի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Լատվիայի, Վրաստանի, ԱՄՆ-ի քաղաքացիների հոսքը կազմում է ընդամենը 0,3 տոկոս:




























