ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 150 հազար դոլար կվճարի այն հաքերին, ով կկարողանա կիբերանվտանգության տեսանկյունից խոցելի տեղեր գտնել գերատեսչության կայքում: Այս մասին հաղորդում է CNBC-ն:

Hack the Pentagon ծրագիրը կմեկնարկի ապրիլի 18-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 12-ը:

«Այս նախաձեռնությունը թույլ կտա ստուգել գերատեսչության կիբերանվտանգության մակարդակը ժամանակակից, բայց շատ հստակ մեթոդով»,- հայտարարել է Էշթոն Քարթերը:

Ըստ ՏԱՍՍ-ի, Պենտագոնի համակարգիչները կոտրելու փորձի հնարավորությունից կարող են օգտվել միայն ԱՄՆ-ի քաղաքացիները, որոնք չեն ներառված ահաբեկչության կամ այլ լուրջ հանցագործությունների մեջ կասկածվողների ցանկում:

Ընդ որում, հատուկ կարեւորություն ունեցող համակարգչային համակարգերը կոտրել չի առաջարկվում: Պենտագոնի գործընկերոջ դերում հանդես է գալիս քալիֆորնիական HackerOne ընկերությունը, որը մասնագիտանում է էլեկտրոնային համակարգերի անվտանգության խոցելիության բացահայտման ծառայությունների ոլորտում: