Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր էջում հայտնել է, թե ինչպես է ապրիլի 1-ին իր թիմը կատակել իր հետ:
«Իմ թիմը կատակով խորհրդակցությունների սրահն անվանում է ակվարիում ապակյա պատերի պատճառով, որի շնորհիվ բոլորը տեսնում են, թե ինչպես եմ ես աշխատում: Ապրիլի 1-ին նրանք ամբողջ սենյակը ակվարիումի փաթեթավորման թղթով էին պատել: Ես սպասում էի, որ ինձ վրա ջուր եւ ձկներ են լցվելու, երբ ես դուռը բացեմ»,- գրել է նա:





























