ԱՄՆ ընկերությունները կարող են Իրանի հետ հաշվարկներն անել ոչ միայն դոլարով, այլեւ եվրոյով, հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ, փոխանցում է Reuters-ը։

Օբաման նաեւ նշել է, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը իրանական կողմից պահանջում է հասկացնել միջազգային համայնքին ու ընկերություններին, որ իշխանությունները չեն զբաղվելու սադրիչ գործունեությամբ, որը կարող է վանել ներդրողներին։