Ամերիկյան Walmart ընկերությունը, որին պատկանում է աշխարհում ունիմերմագների ամենախոշոր ցանցը, ուրբաթ զեղչ է հայտարարել Apple եւ Samsung ընկերությունների սմարթֆոնների վերջին մոդելների համար։ Այդ թվում, iPhone SE-ի համար, որի պաշտոնական վաճառքը ԱՄՆ –ում մեկնարկել է մարտի 31-ին։
Ըստ հաղորդագրության, զեղչերը գործելու են մինչեւ հունիսի վերջը։ Դրանք տարածվում են iPhone 6s եւ iPhone 6s Plus եւ Samsung Galaxy 6 ու 7 ֆլագմանյան սմարթֆոնների վրա։ Apple-ի ապրանքները վաճառվում են 100 դոլարի զեղչով, իսկ հարավկորեական մրցակցինը՝ սահմանված գնից 150 դոլարով էժան, հայտնում է ՏԱՍՍ_ը։
Զեղչերը հասանելի են AT&T, Verizon и Sprint բջջային օպերատորների հաճախորդներին։ Ամերիկյան բջջային կապի չորրորդ խոշորագույն օպերատորը՝ T-Mobile-ը, ծրագրին չի մասնակցում։
Մարտի 21-ին Apple -ը ներկայացրել էր iPhone սմարթֆոնների ու iPad պլանշետների իր վերջին մոդելները։ 4 դյույմ տրամագծով դիսփլեյով iPhone SE –ը հագեցած է Apple A9 պրոցեսորով, 12 մեգափիքսել հզորությամբ հիմնական տեսախցիկով, այն հասանելի է չորս գույներով՝ ոսկեգույն, վարդագույն, մոխրագույն ու արծաթագույն։ ԱՄՆ-ում 16 գիգաբայթ հիշողությամբ մոդելի արժեքը կազմում է 399, իսկ 64 գիգաբայթինը՝ 499 դոլար։





























