Check Point-ի մասնագետները iOS 9.3 օպերացիոն համակարգում խոցելիություն են հայտնաբերել, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում միլիոնավոր iPhone-ների եւ iPad-ների համար: Այս մասին ասված է ընկերության հաշվետվության մեջ, փոխանցում է Gazeta-ն:
SideStepper կոչվող խոցելիությունը վերաբերում է կորպորատիվ սարքավորումների անվտանգության ապահովման համար կիրառվող բարելավումներին:
Վերջին թարմացումները նախատեսում են հեռախոսի կարգավորիչներում մի քանի քայլ անել, որոնք անհրաժեշտ են կորպորատիվ հավելվածի հեղինակի վկայականի վստահությունը հաստատելու համար: Այդ լրացուցիչ պաշտպանությունը հեռախոսն ապահովում է վնասակար ծրագրային ապահովումներից:
Սակայն ցանցահենները միջոց են գտել կառավարման կորպորատիվ համակարգերի կարգադրությունները կեղծելու համար, որը բջջային ցանցով հասանելիություն է ապահովում վնասակար հավելվածների համար:




























